Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Աշգաբադ

ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Աշգաբադ
09.03.2014 | 15:18

Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության և Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, գտնվում էր Թուրքմենստանում։

Աշգաբադում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի և իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Բերդինիյազ Մյատիևի հետ։
Կայացած հանդիպումներին քննարկվեցին բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Երևանի և Աշգաբադի կողմից ձեռնարկվող համատեղ քայլերի ընթացքը: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին շրջանի հայ-թուրքմենական հարաբերություններում առկա զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխգործակցությանը։
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ անցկացրեց նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի, ինչպես նաև Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատի և արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ՝ կապված Թուրքմենստանում նախատեսվող բիզնես-համաժողովի և Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման հետ:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ